Կարմիր Աղեգու հիմնական դպրոց

Դպրոցի Պատմություն

                                  ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ   ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ

 

      Դպրոցի կանոնադրությունը հաստատվել  է  26. 10. 2010թ., իսկ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել  է  07. 02. 2003թ.:

                   Համաձայն ՀՀ կրթության  և  գիտության նախարարի համապատասխան հրամանով տրված  N 0366, N 0360 լիցենզիաների`դպրոցն իրավունք ունի իրականացնել տարրական  ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթական ծրագրեր:

                   Դպրոցական շենքը հարմարեցված է, կառուցվել է 1966թ. և նախատեսված է 75 աշակերտի համար:  2003թ. դպրոցը հիմնանորոգվել է գյուղապետարանի միջոցներով և ձեռք են բերվել գազի վառարաններ: Առանձին տարիների մասնակի վերանորոգումներ են կատարվել դպրոցի բյուջեի հաշվին:

                   Դպրոցն ունի 5 դասասենյակ, գրադարան և համակարգչային միասնական ընդհանուր կաբինետ, 5 համակարգիչ /մեկ համակարգչին բաժին է ընկնում 4 աշակերտ/, ուսուցչանոց, 2 սանհանգույց /դրսում/, սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ:

                   2016-2017 ուստարում դպրոցը համալրված է 8 դասարանով, բոլորը երկկոմպլեկտ են, կա 21 աշակերտ:

                  Այսօր դպրոցում աշխատող 11 ուսուցիչներից  8-ը ունեն բարձրագույն կրթություն, 3-ը միջին մասնագիտական: Նրանք ընդգրկված են 3 առարկայական մեթոդական միավորումներում: Մեկ  ուսուցչին  բաժին է ընկնում  0.2 աշակերտ:

         Վերջին   5   տարիներին`

  • ամառային առաջադրանք և վերաքննություն ունեցող և նույն դասարանում մնացող աշակերտ դպրոցը չի ունեցել,
  • գիտելիքների ստուգմանը մասնակցած 4-րդ դասարանի բոլոր աշակերտները ստանում են բավարար միավորներ`հաջորդ աստիճան փոխադրվելիս պահպանելով գերազանցիկությունը և հարվածայինությունը: Դպրոցն անցած ուսումնական տարում ունեցել է 7 գերազանցիկ, 6 հարվածային, 3-ը առաջին դասարանցի /չգնահատվող/, 6 միջին առաջադիմությամբ աշակերտ,
  • հիմնական դպրոցի ավարտական քննություններին մասնակցած 9-րդ  դասարանի աշակերտներից 2-ը ստացել են սովորական  նմուշի վկայական,
  • հիմնական դպրոցն ավարտած աշակերտները հիմնականում կրթությունը շարունակում են այլ ուսումնական հաստատություններում, որն ավարտելուց հետո տղաները հաջողությամբ ծառայում են հայոց բանակում, ստանում շնորհակալագրեր,
  • դասապրոցեսը ուսումնական տարիների ընթացքում ոչ մի օր չի ընդհատվել,

            

  • Դպրոցը շրջապատված է  շուրջ   1000 մ   նորատունկ  պտղատու  և ոչ պտղատու ծառերով:

         

             Դպրոցի գրադարանը զբաղեցնում է 21.9քմ տարածություն: Գրադարանում առկա է 1000 կտոր գրականություն, բոլոր անհրաժեշտ դասագրքերը և ուսումնական ձեռնարկները: Դասագրքերով  ապահովվածության հարցը լուծված է: Երկու սովորողի /բազմազավակ/ ընտանիքի դասագրքերը տրվել են անվճար /5700դրամ/ պետբյուջեի հաշվին: Նշեմ, որ դա շարունակական բնույթ է կրում, գործում է յուրաքանչյուր ուստարի`սոցիալապես անապահով աշակերտների ցուցակը նախապես հաստատելով մանկավարժական խորհրդի և ծնողխորհրդի որոշմամբ:

             2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ  դպրոցը  մանկավարժների պահանջ չունի: Չկա տարակարգ ունեցող ուսուցիչ:

            2016-2017 ուսումնական  տարում նախատեսվում է ատեստավորման ենթարկել 2 ուսուցիչների:

          Անցած ուսումնական  տարում դպրոցն աշխատել է  5-օրյա  աշխատանքային շաբաթով, այս ուսումնական  տարում`նույնպես: Դպրոցն  ունեցել է և ունի հաստատված համադպրոցական տարեկան ուսումնադաստիարակչական աշխատանքային պլան, որի հիման վրա  դպրոցի  մյուս  օղակները պլանավորել են իրենց աշխատանքները:

          Բավարար  է  եղել  դպրոցի  կապը  և  համագործակցությունը  ծնողների  և  համայնքի  հետ: Այս ուղղությամբ  սույն  զարգացման  ծրագրով նույնպես նախատեսվող անելիքներ  կան:

          Դպրոցի  կոլեգիալ  կառավարման  մարմինը`  խորհուրդը  (8 մարդ)  գործել  է  լավ:

          Դպրոցի  խորհրդակցական  մարմիններից  բավարար  են  գործել  ծնողական  (4 մարդ), իսկ լավ` աշակերտական  (6 մարդ) խորհուրդները:

          Անցած  ուսումնական  տարում`  տարեսկզբից  մինչև  տարեվերջ,  դպրոցում  բազմաթիվ  և բազմապիսի միջոցառումներ, դաս-ցերեկույթներ, ուսանելի և արդյունավետ  ուսուցողական դասեր  են  անցկացվել, որոնք կշարունակվեն նաև այս ուսումնական  տարում:

          Կատարված աշխատանքները շատ-շատ են: Դրանք տարեվերջյան   հաշվետվությամբ ներկայացվել  են  և´ դպրոցի  կառավարման  խորհրդին,  և´ մանկավարժական խորհրդին:

          Մասնակի փոխվել են հանդիսությունների սրահի դռները և պատուհանները, տնօրենի պատուհանը, գրադարանի 2 պատուհանները և 2 դռներ: 3  պատուհաններ ունեն ճաղավանդակներ:

          Այտուհանդերձ  դպրոցն  ունի  իր  մանր  ու  մեծ  հոգսերն  ու  խնդիրներն,  որոնք  լուծում  են պահանջում: Շատ  ակտուալ  է  էլեկտրոնային   գրատախտակի  պահանջը:

          Նոր կրթական և տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների  (ՏՀՏ) ներդրված է դպրոցում: Տեղեկատվական  և  հաղորդակցման տեխնոլոգիաները բավարար են և հասանելի բոլորին: Սովորողների և ուսուցիչների համակարգչային տեխնիկայի օգտագործման  կարողություններն  ու  հմտությունները բավարար են:

          Թեև վերջին  տարիներին  իրականացված  բարեփոխումները  հնարավորություն  տվեցին լուծել  դպրոցում  առկա   շատ  խնդիրներ,  կայունացնել   վիճակը  և   նախադրյալներ  ստեղծել դպրոցի զարգացման   համար,  այդուհանդերձ, օբյեկտիվ և սուբյեկտիվ զանազան  պատճառներով  դպրոցը  դեռևս     հեռու   է  իր  առաքելության  լիարժեք  և  ամբողջական  իրականացումից:  Նախկինից   մնացել  և    առաջ   են    եկել  նոր    մարտահրավերներ,  որոնց հաղթահարմամբ էլ պայմանավորված է հանրակրթության  ապագան  ընդհանրապես,  իսկ մեր  դպրոցինը`  մասնավորապես: